Ներածություն մասնագետների համար
Հարաբերությունները դեռահաս տարիքում սոցիալիզացիայի կարևոր մաս են կազմում և մեծ ազդեցություն են թողնում անհատի զարգացման, նրա արժեքների ձևավորման վրա։ Առողջ հարաբերությունները նպաստում են ինքնուրույն զարգացմանը, օգնում են բարձրացնել դեռահասների ինքնագնահատականը և հնարավորություն են ընձեռում հասնելու մի շարք նպատակների ներառյալ ծանոթություն, աջակցություն, սեռական փորձի և կարգավիճակի ձեռքբերման ցանկություն: Եվ հատկապես այս ձևավորման տարիների ընթացքում է, որ դեռահասները առաջին անգամ հարաբերություններում առնչվում են տարբեր տեսակի բռնությունների հետ։ Անձի ձևավորման վրա ազդող այս որոշիչ փուլում շատ դեռահասներ հարաբերություններում առաջին անգամ բախվում են բռնությանը։
Քանի որ բռնությունը դեռահասների շրջանում սահմանող ընդհանուր սահմանում չկա, մենք պետք է դիտարկենք նաև ընտանեկան բռնության և երիտասարդության շրջանում բռնությունների մասին սահմանումները: Դեռահաս զույգերի շրջանում բռնությունը սահմանող համապարփակ հասկացություն չկա, հետևաբար, մենք պետք է ուսումնասիրենք ընտանեկան բռնության և առահասարակ, երիտասարդների շրջանում բռնությանը վերաբերող սահմանումները։ Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ դեռահասների շրջանում բռնությունը այնքանով է տարածված, որքանով մեծահասակների հարաբերություններում ընտանեկան բռնությունը: Համաձայն տարբեր հետազոտությունների, դեռահասների շրջանում բռնությունը ունի այնքան տարածում, որքան մեծահասակների հարաբերություններում։ Այս արդյունքները հատկապես հետաքրքիր են, քանի որ միայն երիտասարդների մի մասն է, որ հարաբերությունների փորձ է ունեցել։ (տես `Averdijk et al 2014)
Ստամբուլի կոնվենցիայի համաձայն՝ ընտանեկան բռնություն տերմինը ներառում է հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական բռնության բոլոր տեսակները, որոնք տեղի են ունենում ընտանեկան, ամուսնական կամ հուզական հարաբերություններում։ Բռնությունը դեռահասների շրջանում շատ ավելի է հանդիպում, քան բռնությունը մեծահասակների հարաբերություններում։ Այն ներառում է նախկին զուգընկերոջ կողմից կիրառված բռնության ձևերը, և բռնությունը կարճատև հարաբերություններում:
Բռնությունը դեռահասների շրջանում շատ ավելին է, քան ֆիզիկական բռնությունը․ բռնությունը բարդ է և բազմազան, և կարող է ազդեցություն թողնել բոլոր սոցիալական և տնտեսական շերտերին պատկանող մարդկանց վրա: Բռնության բազմապիսի տեսակները տարբերակվում են հոգեբանականից և տնտեսականից մինչև ֆիզիկական և սեռական:
Դեռահասների շրջանում բռնության հետևանքները տարբեր են և կարող են տարբեր կերպ ազդել յուրաքանչյուր անհատի վրա: Նրանք կարող են առաջանալ կարճ, միջին և երկարաժամկետ ընթացքով , և արտահայտվել հոգեբանական և ֆիզիկական բռնության տեսքով: Բռնության հետևանքները կարող են արտահայտվել ամբողջ կյանքի ընթացքում և ազդեցություն թողնել կյանքի տարբեր բնագավառներում։ Հարաբերությունների խնդիրներ, սեռական դիսֆունկցիաները, կախվածությունների ձեռքբերում, սննդային վարքի խանգարումները, անհանգստություն և այլն, այս ամենը շատ է փոխում մեծահասակների կյանքը: Հետևանքները ազդում են ոչ միայն անհատի վրա, այլև նրանց սոցիալական միջավայրի: Հետևաբար բռնության կանխարգելիչ միջոցառումների օգուտը մեծ է՝ հաշվի առնելով անհատների կյանքի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր տնտեսությունը։(տես՝ Fegert et al. 2013, p. 51 ff)