Հետազոտություն
Ծրագրի շրջանակում մենք իրականացրել ենք քանակական հետազոտություններ քարտեզագրելու համար գործընկեր երկրներում դեռահաս զույգերի շրջանում բռնության դեպքերը, տվյալ երևույթի մասին երիտասարդության իրազեկվածությունը, արդյո՞ք նրանք գիտեն, թե ո՞ւմ պետք է դիմել օգնության համար և այլն:
Հետազոտությունը իրականացվել է օնլայն հարցաթերթերի միջոցով՝ յուրաքանչյուր երկրում 1000 անհատների ներկայացուցչական նմուշի կարգով։ Հարցվողների կազմը համապատասխանում է ներկայացուցչական նմուշին այնպես, որ հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել որպես փաստարկային նյութ ջատագովման գործունեության մեջ և ոչ միայն: Հետազոտության իրականացումն նպատակ է ունեցել ծրագրի մյուս կոմպոնենտների հաջող իրականացման գործընթացն ապահովելու համար։
Ֆեյսբուքյան խումբ (Ինստագրամյան էջ)
Մենք ստեղծել ենք յուրաքանչյուր երկրում սոցիալական մեդիայում խմբեր, որտեղ երիտասարդները քննարկում են դեռահաս զույգերի շրջանում բռնության հետ կապված թեմաներ: Մինչ սոցիալական մեդիայում խմբերի ստեղծումը իրականացվել է վերապատրաստման դասընթաց գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների համար, որն ուղղված էր սոցիալական մեդիայի և ճգնաժամային վիճակի մեջ գտնվող երիտասարդների հետ շփման մեթոդների կարողությունների զարգացմանը։
Սոցիալական մեդիայի խմբերը վարում են գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները կամ երիտասարդ կամավորները, ովքեր աշխատում են թիրախային խմբի հետ և ունեն թեմայի վերաբերյալ գիտելիքներ: ԴԶՇԲ-ի հարցերին վերաբերող նյութերի, տեսանյութերի կամ կայքերի տարբեր հղումներ ներբեռնվում և տարածվում են այս խմբերում: Խրախուսվում են առողջ փոխհարաբերությունների և ԴԶՇԲ-ի մասին բանավեճերը: Պատասխանատու անձը հետևում է տեղադրված գրառումների բովանդակությանը և մեկնաբանություններին:
Ծրագրի արդյունավետ իրականցման համար փորձում ենք օգտագործել սոցիալական մեդիայի ընձեռած լայն հնարավորությունները, որոնք տարածված են երիտասարդների շրջանում: Հետևաբար, մի քանի գործընկեր կազմակերպություններ որոշեցին օգտագործել նաև Ինստագրամը, քանի որ իրենց երկրներում այն ավելի տարածված է երիտասարդների շրջանում: Ինստագրամի գրառումներն ունեն մի շարք նպատակներ։ Դրանք իրազեկում են ԴԶՇԲ-ի և առողջ հարաբերությունների մասին, տեղեկացնում Ֆեյսբուքյան խմբի կամ ծրագրի այլ նորությունների մասին, ինչպես նաև ստեղծում հարթակ, որտեղ հետևորդները քննարկում են իրենց հուզող թեմաները և կիսվում իրենց կարծիքներով: