Իրավական կարգավորում
Երբ անդրադառնում ենք դեռահաս զույգերի շրջանում բռնության հարցին, շատ կարևոր է իմանալ, թե օրենքները և դրանց կարգավորումները ինչպե՞ս են սահմանում այն և ի՞նչ լուծումներ և օգնություն են առաջարկում։ Ուստի, մենք պատրաստել ենք ծրագրում ներգրավված երկրների իրավական ակտերի ուսումնասիրություններ, որոնք հիմնական տեղեկություններ են տալիս պետական օրենսդրական կարգավորումների մասին, ինչպես նաև միջազգային իրավական ակտերի ուսումնասիրություններ, որոնք անդրադարձ են կատարում միջազգային այն փաստաթղթերին, որոնք առնչություն ունեն այս թեմայի հետ։
Չնայած ծրագրին ներգրավված գործընկեր երկրների օրենսդրություններից և ոչ մեկը մասնավորապես չի սահմանում կամ նշում դեռահաս զույգերի շրջանում բռնության մասին, սակայն կան օրենքներ և կարգավորումներ որոնք սահմանում են երեխաների պաշտպանությունը, սեռական բռնությունը կամ զուգընկերների միջև բռնությունը, որոնք ևս կիրառելի են դեռահաս զույգերի շրջանում բռնության դեպքերում։
Ներկայացված հնարավոր օրինակները և օրենսդրական կարգավորումներին անդրադարձը կարող են ծառայել որպես ուղեցույց։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ ոչ բոլոր համատեքստերում կարող է կիրառելի լինել՝ կախված յուրաքանչյուր դեպքի իրավական տեսանկյունից և գործը հետաքննող, վարող և դատավճիռ կայացնող մարմինների գնահատականներից։ Միևնույն ժամանակ կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր իրավական ակտ տարբեր է, կախված հետաքննող, վարող և որոշում կայացնող մարմինների կողմից տրված գնահատականներից։