ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

«Փինկ Արմենիա» ՀԿ

«Փինկ Արմենիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2007թ-ին։ Փինք Արմենիան ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ անձնաց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությանը։

- Ծառայություններ՝

    • Իրավաբանական խորհրդատվություն
    • հոգեբանական խորհրդատվություն
    • Սոցիալական աշխատանքի խորհրդատվություն

- Կոնտակտային տվյալներ՝

  • Կայք `www.pinkarmenia.org
  • Email: info@pinkarmenia.org
  • Հեռախոսահամար `+374 60 377277

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ն հիմնադրվել է 2010 թ.-ին։ Այն ընտանեկան բռնության ամբողջական աջակցման կենտրոն է, որը ղեկավարվում է մի խումբ ֆեմինիստ ակտիվիստների և համայնքային ղեկավարների կողմից, ովքեր նվիրված են ընտանեկան բռնության դեմ պայքարի առաքելությանը՝ վերապրածների պաշտպանության, վերականգնման և հզորացման միջոցով և փոխելով օրինական, կրթական և սոցիալական պայմանները, որոնք նպաստում են ընտանեկան բռնության շրջապատի լռության մշակույթին:

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ- ն փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք և աղջիկները պաշտպանված են։

Ծառայություններ`

  • Մեծահասակների եւ երեխաների համար հոգեբանական աջակցություն եւ վերականգնում
  • 24/7 թեժ գիծ
  • սոցիալական աշխատողի աջակցություն
  • Իրավաբանական խորհրդատվություն և դատարանում շահերի պաշտպանություն
  • Շտապ բժշկական ծառայություն
  • Ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանի տրամադրում

Կոնտակտային տվյալներ՝

Հասցե `Սեբուհ 2/1, Երեւան

Կայք `http://www.womensupportcenter.org

Email: wcs.armenia@gmail.com

Հեռախոսահամար `+374 60 525 535

Թեժ գիծ `+374 99 88 78 08