Համեմատական հետազոտություն
Հետազոտության նպատակ
Սեր և Հարգանք ծրագրի հիմնական մասը հետազոտությունն է։ Հետազոտության նպատակը անդամ երկրներում դեռահասների միջև բռնության դեպքերի տարածվածության արձանգրումն ու համեմատումն էր։ Անդամ շատ երկրներում նախկինում նման ինֆորմացիան հասանելի չի եղել, հետևաբար, կարևոր է նկատել, որ հետազոտության սկզբում ինֆորմացիայի հավաքագրում պիտի իրականացվեր։ Կուտակված ինֆորմացիան պիտի ուղղորդեր մեզ հաջորդող փուլերում։
Նմուշի ստեղծում
Յուրաքանչյուր երկրում հարցմանը մանսակցել է 16-26 տարեկան 1000 մարդ տարբեր քաղաքաներից։ Նմուշի կազմումը համապատասխանեցված է հասարակության մեջ տվյալ տարիքային խմբի համամասնությանը, հետևաբար, հետազոտության արդյունքները կարելի է ընդհանրականացնել և համարել դրանք ներկայացուցչական։
Հետազոտության իրականացում
Անդամ երկրներում հետազոտությունն իրականացվել է 2018թ․-ի առաջին կեսին։ Հետազոտության մեթոդն առցանց հարցումն էր՝ համակարգչով իրականացվող առցանց հարցազրույց։ Հետազոտության հարցերը կազմվել են ՊրոՖեմի կողմից իրականացված հարցման հիման վրա։ Մի շարք հարցեր մոդիֆակցվել են անդամ երկրներում աշխատանքային հանդիպումների ժամանակ։
Հարցաթերթիկ
Հարցաթերթի սկզբում հարցվողներին հարց էր տրվել, թե արդյոք նրանք ներկայումս ինչ-որ մեկի հետ հանդիպում են կամ նախկինում երբեւէ հարաբերությունների մեջ եղել են թե ոչ: Եթե նրանք նշում էին դրական, ապա նրանք պատասխանում էին 42 հարցերին, կապված անառողջ հարաբերությունների տարբեր իրավիճակների հետ, որտեղ հարցվողները պատասխանեցին, թե արդյոք նրանք միայն մեկ անգամ թե՞ մի քանի անգամ են առերեսվել (օրինակ, «իմ գործընկերը ինձ հրել է կամ հարվածել է ինձ»): Բացի այդ, հարցաթերթը ընդգրկում էր հարց՝ պարզելու, թե արդյոք հարցվողները ինչ դժվարությունների են հանդիպել, երբ գտնվել են անառողջ հարաբերությունների մեջ։Մենք նաեւ ուսումնասիրել ենք, թե արդյոք հարցվողները բռնության իրավիճակի հետ կապված են (բռնության կամ փոխհարաբերություններում թունավոր վարք) ինչպես են արձագանքել և թե ինչպես է դա ազդել: Հարցաթերթի վերջում եղել են ժողովրդագրական հարցեր (հարցերը, ինչպիսիք են հարցվողների տարիքը, նրանց բարձրագույն կրթությունը, ընտանեկան կարգավիճակը եւ այլն):
Արդյունքները
Նրանք, ովքոր երբևէ եղել են հարաբերությունների մեջ, առերեսվել են հետևյալ բռնության տեսակներին՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական։