Ինչպե՞ս հաղորդակցվել
Մեր հետազոտությունը դեռահաս զույգերի շրջանում բռնության մասին ցույց տվեց, որ երիտասարդները, ովքեր ենթարկվում են բռնության հարաբերությունների ընթացքում շատ հավանական է, որ կվստահեն իրենց ընկերներին, ծնողներին կամ ինչ-որ այլ անձի ում վստահում են։
Ուստի մենք առաջնային ենք համարում իրազեկված լինելու կարևորությունը, թե ինչ կարող եք անել դուք, եթե նման վիճակում հայտնված անձը ձեզ վստահում է։ Շատ կարևոր է իմանալ, թե ի՞նչ ասել և ինչպե՞ս արձագանքել, քանի որ թեման շատ զգայուն է և անձնական։ Այն կարող է ազդել ինչպես դրականորեն, այնպես էլ բացասական կերպով։
Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի առաջարկություններ, թե ինչպես զգայուն ձևով խոսել այն երիտասարդների հետ, ովքեր, գտնվելով անառողջ և բռնի հարաբերությունների մեջ, վստահել և կիսվել են իրենց պատմություններով։
- Նախ, ամենակարևորն այն է, որ աջակցեք անձին և նա իմանա, որ միայնակ չէ: Շատ հավանական է, որ նրա համար դժվար է եղել քննարկել այդ թեման, լավ կլինի նրան ասեք, որ դուք գնահատում և վստահում եք իրեն, և որ նա շատ համարձակ է, որ խոսել է այդ մասին: Թող նա հստակ իմանա, որ արժանի է օգնության և որ դուք նրա կողքին եք:
- Երկրորդ, բռնության զոհերին / վերապրածներին չպետք է դրդել որևէ որոշում կամ քայլ անելու. Նրանք պետք է ցանկանան որոշումներ կայացնել: Սա նաև կախված է համատեքստից: Կան իրավիճակներ, որոնց դեպքում դուք պարտավոր եք անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը, նույնիսկ եթե ձեզ վստահող անձը չի առարկում և հանդուրժում է (օրինակ՝ երեխայի շահագործում): Կարող են լինել այլ իրավիճակներ, որոնց դեպքում դուք պետք է հստակորեն առաջարկեք, որ անձը դիմի ոստիկանություն կամ վերջ տա հարաբերությունին (եթե դրանք անմիջական վտանգի տակ են): Բացի այս մասնավոր իրավիճակներից խորհուրդ ենք տալիս կարեկցող լինել, որպեսզի բռնության վերապրածները իմանան, որ դա նրանց մեղքը չէ, և տեղի ունեցածը բռնարարի պատասխանատվությունն է:
Դուք կարող եք ասել՝
- Ինչ պատահել է, դա քո մեղքով չէ
- Դու շատ համարձակ ես, որ պատմեցիր ինձ
- Ինչպե՞ս կարող եմ ես օգնել քեզ
- Այս իրավիճակում դու միայնակ չես
- Ես այստեղ եմ քո համար
- Դու հիմա ապահո՞վ ես քեզ զգում
- Երրորդ տարբերակը անվտանգության ծրագիր առաջարկելն է: Այն քայլերի հատուկ ծրագիր է, որով տվյալ անձը, ըստ իր իրավիճակի, կարող է քայլեր ձեռնարկել բարձրացնելու իր անվտանգությունը, երբ ճնշող հարաբերություններում է կամ այդ հարաբերությունները ցանկանում է ավարտել: Անվտանգության ծրագիրը կարող է ընդգրկել՝ - Նախորոք պայմանավորված գաղտնաբառ, ազդանշան վստահելի անձի հետ, որպեսզի վիճաբանության կամ հնարավոր վտանգի դեպքում նա կարողանա օգնել կամ զանգահարել ոստիկանություն: - Նախորոք ընտրել ապահով տարածք, որտեղ զոհը կարող է գնալ վիճաբանության կամ հնարավոր վտանգի դեպքում։ - Հիշեցնել, որ զոհը միշտ իր հետ հեռախոս ունենան և պատրաստ լինի ոստիկանությանը զանգահարել, եթե վտանգ լինի։ Եթե որոշել է բաժանվել , ապա անվտանգության ծրագիրը օգնում է բարձրացնել անվտանգությունը, օրինակ` հայտնել հարաբերությունները վերջ տալու մասին հեռախոսով, որպեսզի չհանդիպի բռնարարին և այլն։
- Չորրորդ, ցանկալի է առաջարկել նրան միասին գնալ տարբեր աջակցող կենտրոններ /հաստատություններ՝
- Ծնողի մոտ, ում նա վստահում է
- Դպրոցի հոգեբանի մոտ
- Բռնության ենթարկված զոհերին առաջկցող կազմակերպություններ
- Կարող եք օգնել նրան գրելու կամ զանգելու թեժ գիծ