Գնահատելի է, որ Դուք մտահոգվում եք Ձեր ընկերոջ համար, և նրա երջանկությունը կարևոր է Ձեզ համար: Կարծում եմ՝ հեշտ չէ տեսնել ընկերոջը անառողջ հարաբերություններում, և իհարկե հիանալի է, որ Դուք փորձում եք օգնել նրան: Չնայածդժվար է երբեմն իմանալ՝ ինչ ասել նման դեպքերում: Սակայն կարևոր է լսել նրան. թող իմանա, որ կարող է վստահել Ձեզ: Եթե Ձեր ընկերը ցանկանում է Ձեզ հետ կիսվել իր զգացմունքներով, ապա թույլ տվեք, որ նա խոսի, լսեք նրան և փորձեք աջակցել: Դուք կարող եք զգուշորեն ասել նրան, որ նրանց հարաբերություններում որոշ բաներ այնքան էլ ճիշտ չեն, և հարաբերություններում կան անառողջ վարվելակերպի նշաններ: Այն մարդու համար, ով գտնվում է ճնշող կամ անառողջ հարաբերություններում, շատ կարևոր է իմանալ այն մասին, որ մեկ ուրիշը նույնպես համարում է տվյալ իրավիճակը բռնի, վիրավորական և/կամ անառողջ: Միշտ չէ, որ մարդը գիտակցում է, որ իր հարաբերություններում կա անառողջ մի բան, հետևաբար, Դուք կարող եք օգնել նրան՝ մատնանշելով այդ խնդիրը: Սա օգնում է պարզել, թե Ձեր ընկերը ինչպես է ցանկանում զարգացնել իր հարաբերությունները, և այս դեպքում Ձեր աջակցությունը կարևոր է: Թույլ տվեք, որ ձեր ընկերը ինքնուրույն որոշումներ կայացնի և հարգեք այդ որոշումները, նույնիսկ, եթե համաձայն չեք դրանց հետ: Թող Ձեր ընկերը հստակ գիտակցի, որ Դուք միշտ նրա կողքին եք, և որ կարող է ցանկացած պահի դիմել Ձեզ: Դուք կարող եք նաև խորհուրդ տալ նրան դիմել այն կազմակերպություններին, որոնք մասնագիտացած են նմանատիպ թեմաներում, և որտեղ նա կարող է խոսել փորձագետների հետ (տես նման կազմակերպությունների մեր ցանկը ):
Թեգեր՝ #թունավորհարաբերություններ, #ճնշողհարաբերություններ, #օգնիրընկերոջդ
Բացահայտել, որ Ձեր ընկերը գտնվում է ճնշող հարաբերություններում հաճախ շատ շոկային, ցնցող է, և սկզբում բնական է չիմանալ, թե ի՞նչ անել կամ ինչպե՞ս օգնել: Բայց իրականում հիանալի է, որ Դուք բարձրացնում եք այդ հարցը և ցանկանում եք օգնել Ձեր ընկերոջը: Առաջին բանը, որ կարող եք անել, նրա հետ խոսելն է որևէ գաղտնի և անվտանգ վայրում, որտեղ դուք կարող եք զգուշորեն հարցնել նրան իր հարաբերությունների և որպիսության մասին: Ձեր ընկերոջ համար իսկապես կարևոր է իմանալ, որ կարող է վստահել Ձեզ, ապահով զգալ Ձեզ հետ և ապավինել Ձեզ: Դուք պետք է տրամադրեք Ձեր ընկերոջը բավարար ժամանակ խոսելու այն բաների մասին, որոնք մտահոգում են նրան: Չդրդե՛ք նրան որևէ արարքի: Կարող եք ասել, որ, ըստ Ձեզ, այժմ նա գտնվում է անառողջ հարաբերությունների մեջ, և, հետրաբար, Դուք խորհուրդ եք տալիս նրան դիմել մասնագետների օգնությանը (տես նման կազմակերպությունների մեր ցանկը): Մասնագետները գիտեն, ինչպես խոսել այս թեմայի մասին, օգնել և աջակցել ձեր ընկերոջը: Բացի այդ, տեղեկացրե՛ք նրան, որ նա իրավունք ունի դիմել ոստիկանություն օգնություն ստանալու համար և խորհուրդ տվեք , որ զուգընկերոջ հերթական հարձակման դեպքում զանգահարի ոստիկանություն: Դուք մեծ հոգեբանական օգնություն եք ցուցաբերում այն ընկերոջ նկատմամբ, ով անառողջ հարաբերությունների մեջ է գտնվում: Երբեմն դա հեշտ չէ, քանի որ անառողջ հարաբերություններում գտնվող անձանց համար սովորական է մերժել որևէ տեսակի օգնություն: Մի՛ թողեք Ձեր ընկերոջը, բայց միևնույն ժամանակ մի՛ դրդեք նրան անել այն, ինչ ինքը չի ցանկանում: Անառողջ հարաբերություններում գտնվող անձինքն երբեմն անտեսում են բռնության հետևանքները կամ համարում են, որ դա իրենց մեղքն է: Անառողջ հարաբերություններից դուրս գալը հեշտ չէ․ բռնարար զուգընկերները պարբերաբար և նպատակադրված կերպով բարձրացնում են տուժողի ինքնավստահությունը տուժողի հարաբերություններից դուրս գալու հավանականությունը մեծացնելու համար: Այնպես որ, շատ կարևոր է լինել ձեր ընկերոջ կողքին այն ժամանակ, երբ նա պատրաստ է:
Թեգեր՝ #թունավորհարաբերություններ, #ճնշողհարաբերություններ, #օգնիրընկերոջդ, #ֆիզիկականբռնություն, #հոգեբանականբռնություն
Յուրաքանչյուր անհատ պետք է ունենա իր անձնական տարածքը։ Ոչ ոք իրավունք չունի կարդալ Ձեր նամակները, և Դուք իրավունք ունեք հրաժարվել տրամադրել գաղտնաբառը։ Այն, որ Դուք չեք ցանականում ասել նրան Ձեր գաղտնաբառը, ամենևին չի նշանակում, որ Դուք ինչ-որ բան թաքցնում եք: Միաժամանակ, Ձեր ընկերոջը գաղտնաբառ տրամադրելը հարաբերություններում վստահության գրավական չի կարող հանդիսանալ։ Նմանապես, Ձեր զուգընկերոջը Ձեր գաղտնաբառը տրամադրելը պարտադիր չէ, որ ամբողջական վստահություն հաստատի ձեր հարաբերություններում: Վստահությունն ու փոխադարձ հարգանքը ձեր հարաբերությունների հիմնաքարային բաղադրիչներից մեկը պետք է լինեն, այլ ոչ թե հաստատվեն միայն այն բանից հետո, երբ դուք կկատարեք որոշակի ցանկություններ: Վստահությունն ու հարգանքը նաև անձնական տարածքի սահմանները ճանաչելը և զուգընկերոջ անձնական տարածքը հարգելն է, ներառյալ անձնական կյանքը հարգելը: Այս հարցի մասին անկեղծ և բաց խոսակցությունը հնարավորություն կտա Ձեր զուգընկերոջը իմանալ Ձեր զգացմունքների և հույզերի մասինև հասկանալ՝ինչպես արձագանքել փոխադարձ հարգանքի և վստահության խնդրին:
Թեգեր՝ #անառողջհարաբերություններ, #կիբերբռնություն, #վերահսկողություն
Եթե նա ցանականում է, որ անեք ինչ-որ բան, որը Դուք չեք ցանկանում, փորձեք խոսել նրա հետ դրա մասին: Բացատրեք նրան, որ բաց նկարներ նկարելը և ուղղարկելը բնորոշ չէ Ձեզ, ու Դուք անհարմար եք զգում, երբ նա ստիպում է Ձեզ անել դա: Եթե նա հարգում է Ձեզ, ապա կհարգի նաև Ձեր որոշումը: Եվ Դուք իրավունք ունեք այս դեպքում անել այնպես, ինչպես ցանկանում եք: Միայն Դուք եք որոշում՝ ինչպես նկարվել և ում այդ նկարներն ուղղարկել: Եթե նա շարունակում է Ձեզանից պահանջել նման նկարներ, Դուք կարող եք հրաժարվել և հնարավոր է դադարեցնեք Ձեր շփումը: Դուք իրավունք ունեք լինել մեկի հետ, ով հարգում է Ձեզ, հարգում է Ձեր սահմանները և Ձեր որոշումները: Ինտիմ նկարներ ուղարկելը սիրահարվածության կամ սիրո ապացույց լինել չի կարող, և պետք է արվի միայն երկուսիդ համաձայնությամբ:
Թեգեր՝ #թունավորհարաբերություններ, #թվայինճնշում, #վերահսկողություն #ճնշում
Դուք սիրում եք Ձեր զուգընկերուհուն և հոգ եք տանում նրա մասին, բայց երբեմն զգում եք, որ չափազանց հաճախ եք միմյանց հաղորդագրություններ ուղղարկում: Ձեզ և Ձեր ընկերներին որոշ ժամանակ տրամադրելը Ձեզ վատ զուգընկեր չի դարձնում: Դա միանգամայն հասկանալի է և բնական, որ Դուք ունեք այդ ժամանակի կարիքը: Դուք կարող եք փորձել խոսել Ձեր զուգընկերուհու հետ և հայտնել նրան, որ ցանկանում եք ավելի շատ ժամանակ տրամադրել այլ զբաղմունքներին: Կարող եք ասել նրան, որ չնայած, որ նրան շատ եք սիրում,ինքներդ Ձեզ և Ձեր ընկերներին որոշ ժամանակ տրամադրելը նույնպես շատ կարևոր է Ձեզ համար: Դուք կարող եք միմյանց հետ խոսել նաև ձեր ակնկալիքների, և թե ինչպես եք ցանկանում միասին ժամանակ անցկացնել, որ երկուսդ էլ գոհ լինեք: Դուք կարող եք խոսել նաև այն պատճառների մասին, որոնք նրա մոտ վախ են առաջացնում: Բաց հաղորդակցությունը կարող է օգնել ձեզ հասկանալ միմյանց և հստակեցնել այն սահմանները, որոնք ավելի հարմար են Ձեզ:
Թեգեր՝ #թունավորհարաբերություններ, #թվայինճնշում, #վերահսկողություն
Հրաշալի է, որ Դուք հոգ եք տանում Ձեր ընկերոջ մասին և նրան աջակցելու ուղիներ եք փնտրում: Նրա հետ տեղի ունեցածը իր մեղքը չէ: Սակայն, նորմալ է, որ նա ընկճվածություն է զգում այդ ամենից հետո: Ինքնագնահատականի, ինչպես նաև ինքնավստահության հետ կապված խնդիրները և «ոչ» ասելու անկարողությունը հաճախ հանգեցնում են դեռահասների հարաբերություններում բռնության: Ճնշող զուգընկերները կիրառում են մանիպուլացիոն մեթոդներ և պարբերաբար աշխատում են իրենց զուգընկերոջ/ուհու ինքնագնահատականի իջեցման ուղղությամբ: Ճնշող զուգընկերները հաճախ վերահսկում են մյուս զուգընկերոջը և պարբերաբար իջեցնում են նրանց ինքնագնահատականը՝ սա օգտագործելով որպես գործիք, որպեսզի համոզված լինեն, որ զուգընկերը չի լքի ճնշող հարաբերությունները: Ասեք նրան, որ Դուք հավատում եք նրան, և նա կարող է խոսել Ձեզ հետ այդ ամենի մասին: Հաճախ շատ կարևոր է, որ մարդն իմանա, որ դու հավատում ես իրեն, չես դատում, և որ այդ ամենի մասին ոչ մեկի ոչինչ չես ասի (եթե, իհարկե, նա չի չցանկանա): Բացի այդ, չպետք է դրդեք Ձեր ընկերոջը խոսել այն թեմաների մասին, որոնց նա դեռ պատրաստ չէ խոսել: Դուք կարող եք հավաստիացնել, որ այն, ինչ պատահել է նրա հետ, ոչ թե իր մեղավորությունն է, այլ պատասխանատուն միշտ էլ ճնշող կողմն է: Դուք կարող եք նաև նրան տալ նման հարցերով զբաղվող կազմակերպությունների կոնտակտային տվյալներ, որտեղ նա կարող է ստանալ մասնագիտացված օգնություն (տես նման կազմակերպությունների մեր ցանկը ):
Թեգեր՝ #թունավորհարաբերություններ, #ճնշողհարաբերություններ, #օգնիրընկերոջդ #հոգեկանառողջություն
Միանշանակ նորմալ է հոգեպես վատ զգալ և վախենալ Ձեզ հետ պատահածից հետո: Կարևոր է իմանալ, որ դուք միայնակ չեք այս իրավիճակում, և որ Ձեզ կարող են օգնել : Դուք արժանի եք ավելի լավ զգալու, և ահա այն կազմակերպության տվյալները, որը կարող է օգնություն տրամադրել Ձեզ այս իրավիճակում՝ ներառյալ հոգեբանական օգնությունը: Շատ կարևոր է, որ Դուք հնարավորինս շուտ այցելեք բժշկի հղիության թեստ հանձնելու, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը ստուգելու համար (որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ կարգին է): Բայց դա կախված է որոշ հանգամանքներից․ եթե դուք շատ երիտասարդ եք, բժիշկը կարող է զեկուցել սա՝ որպես երեխաների նկատմամբ բռնության կիրառում: Մենք խորհուրդ ենք տալիս կապ հաստատել այն կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են այս հարցերում (պետք է գործի մի ծառայություն, որն այս օգնությունը անանուն կերպով է տրամադրում, օրինակ, երեխաների օգնության գիծը, մանրամասների համար, ստուգեք Ձեր երկրում գործող նմանատիպ կազմակերպությունների ցանկը): Կազմակերպություններում կան մասնագետներ, որոնց հետ Դուք կարող եք ապահով խոսել Ձեր վախերի և այս իրավիճակի մասին, և նրանք կարող են Ձեզ օգնել որոշել ՝ թե ինչ անել: Դուք կարող եք նաև ծանոթանալ բռնաբարությանը վերաբերող օրենքներին, որպեսզի տեղեկացված լինեք, երբ կորոշեք հայտնել այս դեպքի մասին ոստիկանությանը: Անկախ նրանից, թե կդիմեք մասնագիտական օգնության համար, թե ոչ, մենք խորհուրդ ենք տալիս այս ամենի մասին խոսել այն անձի հետ, ում վստահում եք․ դա կարող է լինել ձեր ընկերը, ընտանիքի անդամը կամ ուսուցիչը: Դուք չպետք է մենակ մնաք Ձեզ համակած բոլոր զգացմունքների և հույզերի հետ, բացի այդ նրանք կարող են նաև ուղեկցել Ձեզ հիվանդանոց կամ ոստիկանություն:
Թեգեր՝ #սեռականճնշում #բռնաբարություն #հոգեկանառողջություն
Նման տհաճ և տրավմատիկ հիշողությունները կամ այդ պատճառով անգիտակից ուտելը, հազվադեպ պատահող փորձի բնական արձագանքների մի մասն են կազմում: Բռնաբարված լինելու փորձը շատ տրավմատիկ է, և նորմալ է, որ այն որոշ հետևանքներ է ունենում տուժած/վերապրած անձի համար: Բնական է, որ Դուք դեռևս հիշում եք այն ամենը, ինչի միջով անցել եք: Եվ Դուք արժանի եք մենակ չլինելու այս իրավիճակում: Ծնողների կամ այլ մարդկանց հետ խոսելը այս ամենի մասին կարող է դժվար լինել, և դա հասկանալի է: Դուք չպետք է ճնշում գործադրեք ինքներդ Ձեզ վրա: Սկզբում դրա մասին անանուն կերպով խոսելը օգնում է։ Կարող եք ստուգել նման հարցերով զբաղվող կազմակերպությունների ցանկը` տեսնելու, թե արդյոք կա նմանատիպ ծառայություն, որին Դուք կարող եք գրել կամ զանգահարել անանուն: Նրանք նաև կարող են օգնել Ձեզ գտնել ուղիներ, թե ինչպես խոսեք Ձեր ծնողների հետ կատարվածի մասին կամ ինչպես նրանք կարող են օգնել Ձեզ գտնել հոգեբանական և կամ այլ տեսակի աջակցություն: Երբ Դուք պատրաստ լինեք, մասնագետները պատրաստ կլինեն օգնել Ձեզ հաղթահարելու հոգեբանական դժվարությունները։
Թեգեր՝ #սեռականճնշում #բռնաբարություն #հոգեկանառողջություն
Որոշումը, հաղորդել բռնաբարության հանցանքի մասին ոստիկանությանը, թե ոչ, քոնն է և պատկանում է միայն քեզ: Որպեսզի տիրապետեք ողջ անհրաժեշտ տեղեկատվությանը ճիշտ որոշում կայացնելու համար, կարող եք կապվել այս ոլորտում մասնագիտացած կազմակերպություններից որևէ մեկի հետ: Ստուգեք նման կազմակերպությունների ցանկը Ձեր երկրում գործող կազմակերպությունները գտնելու համար: Նրանք կարող են տրամադրել այս հանցանքի իրավական կողմերին և Ձեր իրավունքներին վերաբերող ողջ տեղեկատվությունը: Բացի այդ, նրանք կարող են տեղեկացնել դիմումի ընթացքի մասին, նախապատրաստել Ձեզ նաև հետաքննության և դատավարության գործընթացներին: Այլապես, դուք կարող եք կարդալ բռնաբարության վերաբերյալ օրենսդրությունը՝ անցնելով հետևյալ հղումով․ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=69646 (Հոդված 138):
Թեգեր՝ #սեռականբռնություն #բռնաբարություն
Բռնաբարությունը անձանց մոտ թողնում է տարբեր զգացումներ: Այս զգացումներից են նաև զայրույթի կամ մեղքի զգացումը: Ձեր մեղքը չէ, որ Ձեզ բռնաբարել են: Անկախ հանգամանքներից միակ պատասխանատուն ձեր զուգընկերն է: Դուք լավագույնս փորձել եք անել այն ամենը, ինչ Ձեզնից կախված է եղել այդ իրավիճակում, և տեղի ունեցածը Ձեր մեղքը չէ: Ոչ ոք իրավունք չունի խախտել Ձեր մարմնի անձնեռնմխելիության իրավունքը և առանց ձեր համաձայնության սեռական հարաբերություններ ունենալ Ձեզ հետ: Հասկանալի է, որ Դուք դժվարանում եք վստահել մարդկանց այն բանից հետո, ինչ Ձեզ հետ տեղի է ունեցել: Այս փուլում կարող են դիմել բռնաբարությունից տուժած/վերապրած անձանց օգնություն տրամադրող մասնագիտացված կազմակերպությունններին (տես նման կազմակերպությունների մեր ցանկը): Գտնվելով անվտանգ և ապահով պայմաններում՝ Դուք կարող եք խոսել Ձեր զգացումների մասին փորձագետի հետ: Նա կարող է օգնել Ձեզ հասկանալ, թե ինչպես հաղթահարել նման տրավմատիկ փորձը:
Թեգեր՝ #սեռականբռնություն #բռնաբարություն #հոգեկանառողջություն
Շնորհակալություն այս խնդիրը բարձրաձայնելու համար: Կարևոր է լինել բաց և խոսել զուգընկերոջ հետ այն ամենի մասին, ինչը Ձեզ տխրեցնում կամ սխալ է թվում: Ձեր զուգընկերը չպետք է անի այնպիսի բաներ, որոնց հետ դուք համաձայն չեք կամ հնարավոր է դրանցից Դուք Ձեզ վատ զգաք: Նա անկասկած իրավունք չունի կիսվել Ձեր անձնական հաղորդագրություններով: Դուք կարող եք ասել նրան, թե ինչ եք մտածում դրա հետ կապված, և նա պետք է դադարի այդպես անել: Դուք ունեք անձնական կյանք ունենալու իրավունք, նաև իրավունք ունեք լինել այն մարդու հետ, ով հարգում է Ձեզ և չի վշտացնում: Դուք կարող եք անցնել մեր անառողջ հարաբերությունների մասին հարցաշարը, որը կօգնի Ձեզ ավելի լավ հասկանալ՝արդյոք ձեր հարաբերությունները առողջ են, թե ոչ: Դուք կարող եք նաև այցելել մեր կայք, հասկանալ, թե ինչ պետք է անել անառողջ հարաբերություններ ունենալու պարագայում:
Թեգեր՝ #անառողջհարաբերություններ, #կիբերբռնություն
Դա նորմալ է և հասկանալի, որ Ձեր նախկին զուգընկերոջ հաղորդագրությունները և զանգերը զայրացնում և վնասում են Ձեզ, հատկապես, եթե Ձեր նախորդ հարաբերությունները ճնշող էին կամ բռնարար: Նման իրավիճակում հայտնված շատ մարդիկ իրենց նույն կերպ կզգային: Նույնիսկ եթե Դուք չեք ունեցել ճնշող կամ անառողջ հարաբերություններ, Ձեր նախկին զուգընկերը այլևս չպետք է կապ հաստատի Ձեզ հետ, եթե Դուք նրան հստակ ասեք, որ չեք ցանկանում դա: Դուք իրավունք ունեք ապրել առանց սթրեսի, և ունենալ Ձեր անձնական կյանքը: Դուք կարող եք արգելափակել նրա սոցիալական ցանցերի էջերը: Եթե դա չի օգնում, կարող եք կարդալ Ձեր իրավիճակում կիրառելի իրավական կարգավորումների մասին կամ կապ հաստատել նման հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ:
Թեգեր՝ #կիբերբռնություն
Զուգընկերոջից հեռանալը, չնայած, որ նա ճնշում է, սովորաբար բավականին դժվար է շատ կանանց և աղջիկների համար: Հիանալի է, որ Դուք հասկացել եք, որ պետք է բաժանվեք, դա լավ սկիզբ է: Հիմնվելով Ձեր կողմից Ձեր հարաբերությունների նկարագրության վրա՝ դա կարող ենք որակել որպես ճնշող հարաբերություններ: Դա շատ բնորոշ է անառողջ հարաբերություններին, երբ բռնարար զուգընկերը փորձում է վերահսկել տուժողին, իշխել նրա վրա և կանխել իրենց բաժանումը: Բռնարար զուգընկերը հասնում է դրան մանիպուլյացիայի տարբեր ձևերի կիրառման միջոցով, ազդելով, մեղադրելով, տուժողի ինքնագնահատականը նսեմացնելով և այլն: Այսպիսով, նման զուգընկերոջից բաժանվելը հաճախ տևում է երկար, և լավագույնը, որ կարող եք անել նման իրավիճակում,այս մասին խոսելն է այն անձի հետ, ում վստահում եք (Ձեր ընկերը, ծնողները, ուսուցիչը, ...) կամ կապվել մասնագետի հետ, օրինակ՝ սոցիալական աշխատողների կամ հոգեբանների, ովքեր մասնագիտացված են հարաբերություններում բռնությունից տուժածների/ վերապրածների գծով (տես նման կազմակերպությունների մեր ցանկը): Ցավն անցնում է որոշ ժամանակ հետո, բայց մենք հավատում ենք, որ դա հնարավոր է: Դուք արժանի եք առանց բռնության, սիրո, հարմարավետության և անվտանգության վրա հիմնված հարաբերությունների:
Թեգեր՝ #թունավորհարաբերություն #անառողջհարաբերություն #հոգեբանականճնշում #հոգեկանառողջություն #ֆիզիկականբռնություն
Զուգընկերոջ կողմից ինտիմ բռնությունից տուժած/վերապրած անձինքն կարող են լինել նաև տղաները և տղամարդիկ, սակայն ցանկացած ինտիմ բռնություն անընդունելի է, և կարևոր չէ՝ բռնության ենթարկվողը կին է, թե տղամարդ: Այն, ինչ Ձեր ընկերը վերապրում է, կարծես թեհոգեբանական և հուզական ճնշում է, նույնիսկ եթե հարաբերություններում ֆիզիկական ճնշում չկա: Նման հոգեբանական ճնշումը նույնպես զուգընկերոջ կողմից ինտիմ բռնություն է, որն ունի իր հետևանքները: Նույնիսկ ճնշման այս ձևը կարող է ապացուցվել, եթե ցանկանում եք ոստիկանություն հաղորդել նման ճնշման մասին ձայնագրությունների կամ տեսագրությունների միջոցով, որոնք զուգընկերուհին ուղարկում է Ձեր ընկերոջը, որտեղ երևում են սպառնալիքներն ու հայհոյանքները: Ձեր ընկերոջ հետ կարող եք խոսել մասնագիտական օգնության դիմելու հնարավորության մասին: Փորձագետները կարող են օգնել նրան որոշել, թե ինչպիսի ապացույցներ կարող է օգտագործել այս իրավիճակում և/կամ ինչպես լուծել այս իրավիճակը (օրինակ` ոստիկանությանը հայտնելու տարբերակը): Դուք նաև կարող եք աչքի անցկացնել մեր իրավական հետազոտությունները և փնտրել հնարավոր լուծումները: Կարևոր է նաև այն, որ դուք նրա կողքին լինեք, աջակցեք նրան, ասեք նրան, որ հավատում եք և չեք դատում: Սուր վտանգի դեպքում լավագույն տարբերակն է զանգահարել ոստիկանություն, և նրանք պետք է արձագանքեն անկախ այն բանից, թե ինչ է հարձակվողի և տուժողի սեռը: Կարող եք ասել Ձեր ընկերոջը այդ մասին և հորդորել նրան վտանգի դեպքում ոստիկանություն դիմել: Ձեր ընկերը իրավունք ունի ապրել առանց ճնշումների, և իրավունք ունի նաև վերջ դնել նման անառողջ հարաբերություններին:
Թեգեր՝ #թունավորհարաբերություն #չնշողհարաբերություն #հոգեկանառողջություն #օգնելընկերոջը #հոգեբանականճնշում
Որոշումը, թե երբ եք ցանկանում ունենալ սեռական հարաբերություն, միայն Ձերն է: Ոչ ոք իրավունք չունի ճնշում գործադրել Ձեզ վրա, անել այն, ինչին դուք դեռ պատրաստ չեք կամ չեք ուզում: Դուք իրավունք ունեք ընտրել, թե որտեղ, երբ և ում հետ եք ցանկանում ունենալ սեռական հարաբերություն: Եվ դա նորմալ է, եթե այդ որոշման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Դուք կարող եք փորձել բացատրել Ձեր զուգընկերոջը, որ Դուք դեռ պատրաստ չեք: Ձեր զուգընկերը պետք է հարգի Ձեր որոշումը սեռական հարաբերության վերաբերյալանկախ նրանից, թե ինչ կլինի Ձեր որոշումը: Եթե նա չի հարգում Ձեր որոշումը և շարունակում է համոզել Ձեզ, Դուք իրավունք ունեք մերժել նրան: Որևէ մեկի հետ սեռական հարաբերություն ունենալը պարտադիր չէ, որ սիրո ապացույց լինի: Սեռական հարաբերությունը չպետք է ընկալվի միայն որպես սիրո ապացույց, այլ նաև որպես ցանկության դրսևորում, և այն միշտ պետք է լինի երկու զուգընկերների փոխադարձ համաձայնությամբ: Դուք իրավունք ունեք ասել ոչ: Դուք երբեք պարտավոր չեք սեռական հարաբերություն ունենալ Ձեր զուգընկերոջ հետանկախ ամեն ինչից:
Թեգեր՝ #թունավորհարաբերություն #առաջինսեռականհարաբերություն #ճնշում #համաձայնություն