Ի՞նչ է դեռահաս զույգերի շրջանում բռնությունը

...

Հակիրճ

Դու կամ քո հասակակիցները հաճախ կարող եք մտածել, որ ծաղրելը կամ մականուններով դիմելը «խաղ» է կամ բռնի ուժի կիրառումը սեռական հարաբերություններում կամ խանդը «նորմալ» հարաբերությունների բաղկացուցիչ է։ Հարաբերությունների սկզբում զուգընկերոջը անդադար նամակներ ուղարկելը, այլ անձանց հետ սիրախաղի մեջ մեղադրելը, ճնշում գործադրելը հարաբերություններին անվերապահ նվիրվելու պահանջով, սպասումները, որ զուգընկերը հաշվի կնստի բոլոր պահանջների հետ թվում են իբրև «սիրո դրսևորում»։ Այնուամենայնիվ, պահվածքի այս դրսևորումները որևէ կապ չունեն սիրո հետ։ Ավելին, դրանք կարող են դառնալ ճնշող և աստիճանաբար վերածվել բռնության ավելի խորը տեսակների։

Բռնության ոչ բոլոր դրսևորումներն են թողնում սպիներ, բայց դրանք նպաստում են իրական վախի, տարապանքի, առողջական խնդիրների առաջացմանը և թողնում են խորը հետք անձանց, ընտանիքների և հասարակության վրա։

Ավելի մանրամասն՝

Ի՞նչ է դերահաս զույգերի շրջանում բռնությունը։

Դեռահաս զույգերի շրջանում բռնությունը կատարվում է երկու մարդկանց միջև հարաբերություններում և ներառում է ֆիզիկական, սեռական բռնություն, հոգեբանական ճնշում, հետապնդում։ Անձը օգտագործում է այս վարքագիծը զուգընկերոջ հանդեպ իշխանություն ձեռք բերելու և նրա նկատմամբ հսկողություն հաստատելու համար։ Դա կարող է կատարվել ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ դաշտում նախկին կամ ներկա զուգընկերների միջև։

«Սեր և Հարգանք» ծրագրի անդամ հինգ պետություններում իրականացված հետազոտության շրջանակներում դեռհասների կամ երիտասարդների 54․8 %-ը, ովքեր ունցել են հարաբերությունների փորձ, երկար ժամանակ ենթարկվել են կրկնվող բռնարար վերաբերմունքի իրենց նախկին զուգընկերոջ կողմից։

Բռնության տեսակներ

Հոգեբանական բռնությունը ներառում է անվանարկում, ամոթանքի ենթարկում, նպատակադրված շփոթմունքի մեջ գցելը, բղավելն ու ճչալը, ընկերներից հեռացնելը, սպառնալիքիները, մշտական հսկողությունը, գույքի վնասումը, նվաստացումը, սպառնալ բացահայտել Ձեր գաղտնիքները, բամբասանքնեի տարածումը և այլն։ Գոգեբանական բռնությունը կարող է ֆիզիական վնասվածքներ չառաջացնել, բայց այն նպաստում է հուզական ցավի առաջացմանը, վնասում է անձի ինքնագնահատականը, նվազեցնում է ինքնավստահությունը։ Արդյունքում, Դուք սկսում եմ մեղադրել ինքերդ Ձեզ Ձեր զուգընկերոջ բռնարար վերաբերմունքի համար։

Սեռական բռնություն համարվում է այն գործողությունը, որի ժամանակ անձը ճնշման տակ կատարում է իրեն տհաճ գործողություններ, ինչպիսիք են, անցանկալի համբույրը կամ հպումը, անցանկալի, վտանգավոր կամ նվաստացնող սեռական հարաբերությունների մեջ բռնի ներգրավվելը, սեռական բռնությունը, բռնաբարությունը կամ բռնաբարության փորձը, պահպանակներ օգտագործելուց հրաժարվելը, հարբած կամ «ոչ» ասելուն անկարող մարդու հետ սեռական շփման մեջ մտնելը, սեռական բնույթի տեսաֆիլմ ստիպված դիտելը։ Կարևոր է գիտակցել, որ զոհի «ոչ» չասելու անկարողությունը չի ենթադրում նրա համաձայնությունը։ Երբեմն, ֆիզիկական դիմադրության ցուցաբերումը զոհին դնում է առավել մեծ վտանգի տակ։

Ֆիզիկական բռնությունը ներառում է հրմշտոց, մազերի պոկում, անձին բռնելը՝ փախուստը կանխելու համար, անձի վրա առարկա նետելը, ճանկռելը, բռունցքներով հարձակվելը, ապտակելը, խեղդելը կամ հարվածելը, դանակի, ատրճանակի կամ զենքի այլ տեսակի կիրառումը։

Անձին հետապնդելը ենթադրում է հալածելու կամ սպառնալու վարքագիծ, ներառյալ այն, որ անձը կարող է հետապնդել կամ վիրավորել Ձեզ, ինչի արդյունքում Դուք Ձեզ զգում եք վախեցած կամ անապահով։

Առողջ հարաբերություններ

Բռնության ցանկացած դեպք հնարավոր չէ արդարացնել։ Եթե կարծում եք, որ հարաբերություններն անառողջ են, կարևոր է մտածել Ձեր անվտանգության մասին։ Դուք արժանի եք զգալու ապահով, հարգված և ընդունված Ձեր հարաբերություններում։ Առողջ հարաբերությունները հիմնված են հավասարության և հարգանքի վրա։ Ձեր զուգընկերը երբեք չպետք է ասի կամ անի այնպիսի բան, ինչը կստիպի Ձեզ վատ զգալ, իջեցնել Ձեր ինքնագնահատականը կամ սադրել Ձեզ։

Հարաբերություններում Դուք ունեք իրավունքներ, որոնք կարող են օգնել գծել զուգընեկերների կողմից հարգված սահմաններ։ Դուք ունեք անձնական կյանքի, բռնությունից զերծ ապրելու իրավունք։ Դուք ինքերդ պիտի որոշեք ում հետ հանդիպել, երբ ունենալ սեռական հարաբերություն, ոչ ասել ցանկացած ժամանակ, Ձեր ընկերների հետ ժամանակ անցկացնել, առանց զուգընկերոջ անել այն ամենը, ինչը Ձեզ հաճույք կպատճառի, ապահով և հարգված զգալը, վերջ դնել այն հարաբերություններին, որոնք սխալ են Ձեզ համար։

Շատ դեռահասներ, ովքեր հարաբերություններում ենթարկվում են բռնության, ամաչում կամ վախենում են այդ մասին հայտնել իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Սա կարող է երիտասարդ մարդու վրա ունենալ ֆիզիկական, հոգեբանական բացասական ազդեցություն։ Մյուս կողմից, առողջ հարաբերությունները ունեն դրական ազդեցություն դեռահասների հուզական զարգացման վրա։

Այս հարթակը ընդգծում է կյանքի ընթացքում առողջ հարաբերությունների կարևորությունը և դեռահասներին արաջարկում է ռեսուրսներ՝ դեռահաս զույգերի շրջանում բռնության մասին ավելի շատ բան սովորելու։ Այն իրենից ներակայացնում է առցանց ինտերակտիվ ռեսուրս և առաջարկում է ինտերակվտիվ վիկտորինաներ, տեղեկատվություն, հղումներ սոցիալական մեդիայի այնպիսի հարթակներ, որտեղ Դուք կարող ենք քննարկել և հարցադրումներ անել հարբերությունների վերաբերյալ։