Ծրագրի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ ծրագրի մասին

Սեր և հարգանք – Կանխելով դեռահաս զույգերի շրջանում բռնությունը II

Սույն ծրագիրը նպատակաուղղված է կանխել դեռահաս զույգերի շրջանում բռնությունը(ԴԶՇԲ): Այն միջազգային ծրագիր է, որը իրականացվում է գործընկեր կազմակերպությունների կողմից 7 երկրներում (Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Հայաստան, Չեխիա, Վրաստան):

Ծրագրի նպատակն է հաստատել եվրոպական համագործակցություն՝ կանխելու դեռահաս զույգերի շրջանում բռնությունը։ Ծրագիրն ունի հետևյալ կոնկրետ խնդիրները՝

  • Ընդգծել ԴԶՇԲ-ի խնդիրը, նպաստել ավելի լավ և համակարգված կանխարգելմանն ազգային և եվրոպական մակարդակներում,
  • Մշակել ԴԶՇԲ-ի կանխարգելման նորարարական գործիքներ (բջջային հավելված-քուիզ (խաղ-թեստ)),
  • Բարձրացնել երիտասարդների շրջանում ԴԶՇԲ-ի և առողջ հարաբերությունների մասին իրազեկվածությունը,
  • Ստեղծել համագործակցության հարթակ փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման համար,
  • Բարձրացնել երիտասարդ աշխատողների և կրթական ոլորտի մասնագետների կարողությունները `ԴԶՇԲ-ը արդյունավետ կանխարգելելու համար
Թիրախային խմբերը՝
  • Երիտասարդ աշխատողներ և կրթության ոլորտի մասնագետներ, ովքեր կարիք ունեն ԴԶՇԲ-ի կանխարգելման նոր հմտությունների, գործիքների և մեխանիզմների
  • Դեռահասներ, ովքեր բավարար չափով իրազեկված չեն առողջ հարաբերությունների մասին և հնարավոր է առերեսվեն ԴԶՇԲ-ին,
  • Շահառուներ և քաղաքականություն մշակողներ,
  • Հասարակության անդամներ, ովքեր կշահեն ԴԶՇԲ-ի կանխարգելման արդյունքում։

Ծրագրի գործունեությունը՝

Հետազոտություն

Ծրագրի շրջանակում մենք իրականացրել ենք քանակական հետազոտություններ քարտեզագրելու համար գործընկեր երկրներում դեռահաս զույգերի շրջանում բռնության դեպքերը, տվյալ երևույթի մասին երիտասարդության իրազեկվածությունը, արդյո՞ք նրանք գիտեն, թե ո՞ւմ պետք է դիմել օգնության համար և այլն:

Հետազոտությունը իրականացվել է օնլայն հարցաթերթերի միջոցով՝ յուրաքանչյուր երկրում 1000 անհատների ներկայացուցչական նմուշի կարգով։ Հարցվողների կազմը համապատասխանում է ներկայացուցչական նմուշին այնպես, որ հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել որպես փաստարկային նյութ ջատագովման գործունեության մեջ և ոչ միայն:Հետազոտության իրականացումն նպատակ է ունեցել ծրագրի մյուս կոմպոնենտների հաջող իրականացման գործընթացն ապահովելու համար։

Ֆեյսբուք սոցիալական խումբը

Մենք ստեղծել ենք յուրաքանչյուր երկրում սոցիալական մեդիայում խմբեր, որտեղ երիտասարդները քննարկում են դեռահաս զույգերի շրջանում բռնության հետ կապված թեմաներ: Մինչ սոցիալական մեդիայում խմբերի ստեղծումը իրականացվել է վերապատրաստման դասընթաց գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների համար, որն ուղղված էր սոցիալական մեդիայի և ճգնաժամային վիճակի մեջ գտնվող երիտասարդների հետ շփման մեթոդների կարողությունների զարգացմանը։

Սոցիալական մեդիայի խմբերը վարում են գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները կամ երիտասարդ կամավորները, ովքեր աշխատում են թիրախային խմբի հետ և ունեն թեմայի վերաբերյալ գիտելիքներ: ԴԶՇԲ-ի հարցերին վերաբերող նյութերի, տեսանյութերի կամ կայքերի տարբեր հղումներ ներբեռնվում և տարածվում են այս խմբերում: Խրախուսվում են առողջ փոխհարաբերությունների և ԴԶՇԲ-ի մասին բանավեճերը: Պատասխանատու անձը հետևում է տեղադրված գրառումների բովանդակությանը և մեկնաբանություններին:

Ծրագրի արդյունավետ իրականցման համար փորձում ենք օգտագործել սոցիալական մեդիայի ընձեռած լայն հնարավորությունները, որոնք տարածված են երիտասարդների շրջանում: Հետևաբար, մի քանի գործընկեր կազմակերպություններ որոշեցին օգտագործել նաև Ինստագրամը, քանի որ իրենց երկրներում այն ավելի տարածված է երիտասարդների շրջանում: Ինստագրամի գրառումներն ունեն մի շարք նպատակներ։ Դրանք իրազեկում են ԴԶՇԲ-ի և առողջ հարաբերությունների մասին, տեղեկացնում Ֆեյսբուքյան խմբի կամ ծրագրի այլ նորությունների մասին, ինչպես նաև ստեղծում հարթակ, որտեղ հետևորդները քննարկում են իրենց հուզող թեմաները և կիսվում իրենց կարծիքներով:

Առցանց հարթակ

Առցանց հարթակը նախագծի երրորդ բաղադրիչն է: Այն նախատեսված է երկու խմբերի համար՝ առաջինը մասնագետների և երկրորդը՝երիտասարդների: Մասնագետները կարող են գտնել ազգային օրենսդրական հետազոտություններ, որոնք կարող են համեմատել և հասկանալ, թե ինչպե՞ս է ԴԶՇԲ-ն ամրագրված գործընկերերկրների օրենդրություններում: Նրանք կարող են գտնել նաև եվրոպական օրենսդրության ուսումնասիրությունը, ԴԶՇԲ-ի վերաբերյալ հոդվածներ, խորհուրդներ և տեղեկատվություն, որոնք կօգնեն հասկանալ թե ինչպե՞ս անդրադառնալ այս թեմային կրթական ծրագրերում: Երիտասարդները կարող են նաև գտնել ԴԶՇԲ-ի և առողջ փոխհարաբերությունների վերաբերյալ հոդվածներ, կարող են քուիզի (խաղ-թեստ) միջոցով պարզել արդյո՞ք իրենք անառողջ հարաբերությունների մեջ են թե ոչ, գտնել այս խնդրով զբաղվող կազմակերպությունների կոնտակտներ, եթե նրանք բռնության են ենթարկվում իրենց զուգընկերոջ կողմից կամ կարդալ թեմային վերաբերող հարցեր և պատասխաններ:

Օնլայն հայտադիմում - Ինտերակտիվ բջջային վիկտորինա երիտասարդների համար

Ծրագրի վերջին բաղադրիչը երիտասարդների համար ինտերակտիվ քուիզն (խաղ-թեստ) է: Հարցերը պատրաստվել են մանկավարժների, հոգեբանների և սոցիալական աշխատողների կողմից՝ տարբեր տեսանկյուններից քուիզի մասին տեսակետեր ունենալու համար։ Բովանդակությունը հիմնված է համեմատական հետազոտության արդյունքների վրա։ Ավելի մեծ ուշադրություն է դարձվել այն ոլորտների վրա, որոնք, ըստ հետազոտության արդյունքների,ամենաշատն են անտեսվում հասարակության կողմից: Քուիզի նպատակն է հետաքրքիր հարցերի միջոցով երիտասարդներին հնարավություն տալ ստուգել իրենց հարաբերությունները, օնլայն բռնության մասին իրենց գիտելիքները և այլն: Քուիզները նույնպես հասանելի են լինելու 8 տարբեր լեզուներով (գործընկեր կազմակերպությունների լեզուներով և անգլերենով):