Biblioteca

PDFs, videos de YouTube, etc

Գենդեր բուկլետ

  • Armenian

Նկարագրություն

«Հասարակություն առանց բռնություն» ՀԿ-ի կողմից պատրաստված այս տեղեկատվական թերթիկը ստեղծվել է ցույց տալու  մարդկանց գենդերի և սեռի միջև էական տարբերություննները, տեղեկացնել և բացահայտել հասարակության կողմից գենդերային հայեցակարգի բացասական ընկալումները գենդերային դերերի, խտրականության, կարծրատիպերի գենդերային բռնության և նորմերի վերաբերյալ:
Որպեսզի ունենանք հասարակություն, որը հիմնված կլինի  գենդերային հավասարության վրա և յուրաքանչյուրը իրավունք կունենա ազատորեն արտահայտվելու անկախ գենդերային խտրականությունից և սահմանափակումներից, անհրաժեշտ է հասկանալ հասարակության կողմից գենդերի բացասական ընկալումները և պայքարել դրանց դեմ իրազեկելու միջոցով։

Նպատակը

  • Բարձրացնել իրազեկվածությունը գենդերի մասին, որպեսզի ունենաք հասարակություն որտեղ գենդերային հիմքով կարծրատիպերը և բռնությանը տեղ չեն ունենա
  • սահմանել և իրազեկել սեռի և գենդերի միջև տարբերությունների մասին

Առաջարկություններ

Խորհուրդ է տրվում օգտագործել տեղեկացնելու և  հետագայում խրախուսելու անհատներին ազատորեն ապրել առանց որևէ խոչընդոտի գենդերի վերաբերյալ  սոցիալական ճնշումներից: