Bibliothek

PDFs, Studien, Unterlagen

Բռնությունը երիտասարդ զույգերի շրջանում

  • Armenian

Սույն հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել 16-26 տարեկան տարիքային խմբի երիտասարդների շրջանում բռնության տարածվածությունը։ Զեկույցում ներկայացված են բռնությունների ընկալումն ինչպես բոլոր հարցվածների շրջանում, այնպես էլ՝ ըստ տարիքային խմբերի և սեռի։ Հետազոտության միջոցով բացահայտվել է Հայաստանում բնակվող երիտասարդ զույգերի շրջանում բռնության տարբեր տեսակների տարածվածությունը, ընդ որում` դրանցից յուրաքանչյուրի գծով կատարվել է առանձին վերլուծություն։ Բացի այդ, քանի որ բռնությունները կարող են բացասական հետևանք թողել դրանց ենթարկվածների կյանքի հետագա ընթացքի և հոգեկան առողջության վրա, ուսումնասիրել են նաև բռնությունների հետևանքները և դրանք հաղթահարելու եղանակները: