Սեր և հարգանք արշավի նպատակը երիտասարդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելն է և հզորացնելը՝ խթանելու առողջ հարաբերությունները և կանխելու դեռահաս զույգերի շրջանում բռնությունը։
Ծրագիրը միջազգային տարբեր կազմակերպությունների լայնամասշտաբ համագործակցության արդյունք է, որը աշխատում է ընտանեկան բռնության, սեռական և գենդերային հիմքով բռնության թեմաների շուրջ և ֆինանսավորվում է Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակներում։
Սեր և հարգանք՝ կանխելով դեռահաս զույգերի շրջանում բռնությունը ծրագիրը կրթում է դեռահասներին և երիտասարդ չափահասներին, թե ի՞նչ է առողջ հարաբերությունը՝ որտե՞ղ է հոգատարությունը վերածվում վերահսկողության և մտերմությունը՝ մոլուցքի։ Մենք նպատակ ունենք շեշտել խնդիրը, զարգացնել նորարական գործիքներ՝ կանխելու դրանք և բարձրացնելու իրազեկվածությունը դեռահաս զույգերի շրջանում բռնության մասին և նրանց միջև առողջ հարաբերությունների։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք տրամադրել տեղեկատվություն և մեթոդներ երիտասարդ աշխատողներին և այլ մասնագետների, ովքեր հնարավոր է բախվեն այս խնդրին։